Սույն Ընդհանուր Դրույթներում Կողմերն ընդունում են ներքոնշյալ տերմինները/սահմանումները հետևյալ նշանակությամբ՝
«ՎԵԲ» ՍՊԸ, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա:
Ցանկացած անձ ում հետ ստորագրվել է Պատվերը:
Պատվիրատուն կամ Կատարողն առանձին հիշատակման ժամանակ:
Պատվիրատուն և Կատարողը համատեղ հիշատակման ժամանակ:
Սույն Ընդհանուր դրույթներ:
Ծառայությունների մատուցման պայմանագիր կնքված Կատարողի և Պատվիրատուի միջև, որի համաձայն Կատարողը Պատվիրատուին մատուցում է ծառայություններ, ինչի անբաժան մասն է կազմում սույն ԸԴ-ն, և ինչը ստորագրելով Պատվիրատուն համաձայնվում է սույն ԸԴ-ին: Պատվերին կից հավելված(ներ)ում սահմանվում են Ծառայությունների անվանումը, գինը, վճարման ժամկետները և կողմերի համաձայնության այլ անհրաժեշտ տեղեկություններ և պայմաններ:
Կողմերի միջև ստորագրված Պատվերն իր կիրառելի Հավելված(ներ)ով, համապատասխան Ծառայության վերաբերյալ Հատուկ Պայմաններով, Գնացուցակով, ներառյալ ԸԴ-ն, և նույն առարկայի վերաբերյալ Կողմերի միջև ստորագրված այլ համաձայնագրերը միասին:
Կատարողի կողմից մատուցվող ծառայությունները, որոնց գները, տեխնիկական հնարավորությունները և համապատասխան փաթեթները ներկայացված են Գնացուցակում, իսկ դրանց առանձին նկարագրությունը և մատուցման պայմանները ներկայացված են յուրաքանչյուր ծառայության Հատուկ Պայմաններում, որոնք տեղադրված են Կատարողի սպասարկման կենտրոնում և պաշտոնական կայքում (www.web.am):
Պատվիրատուի Ինտերնետ էջ, որը հասանելի է դառնում Պատվիրատուին Կատարողի կայքում (www.web.am) համապատասխան հրահանգներին հետևելու արդյունքում: «Անձնական էջ»-ը պարունակում է տվյալներ Պատվիրատուի կողմից պատվիրված Ծառայությունների վերաբերյալ:
Օրացուցային օր ինչը հավասար է 24 (քսանչորս) ժամի:
Օրացուցային ամիս, ինչը կախված տարուց և կոնկրետ ամսվանից կարող է ունենալ 28, 29, 30 կամ 31 օր:
Կատարողի կողմից մատուցվող Ծառայությունների գները, տեխնիկական հնարավորությունները և համապատասխան փաթեթները, որոնք ներկայացված են Կատարողի սպասարկման կենտրոնում և պաշտոնական կայքում (www.web.am):
Փաստաթղթավորված ծախսեր, որոնք Կողմը կատարում է կամ պետք է կատարի վերականգնելու համար իր խախտված իրավունքը:
Չuտացված եկամուտները, որոնք Կողմը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր:
2.1. Սույն ԸԴ-ն հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա) հրապարակված Կատարողի պաշտոնական կայքում (www.web.am) և Պատվիրատուի կողմից ընդունվում է միայն դրանց ամբողջությամբ միանալով: Սույն ԸԴ-ն կարգավորում է Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման ընդհանուր կարգն ու պայմանները, Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, Կողմերի պատասխանատվությունը իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար և Պայմանագրի լուծման կարգը:
2.2. ԸԴ-ն ընդունելու պահից, սույն ԸԴ-ն, համապատասխան Ծառայությունների Հատուկ պայմանները, Պատվերը և դրա Հավելված(ներ)ը, Գնացուցակի հետ միասին հանդիսանում են Պատվիրատուի և Կատարողի միջև կնքված պարտադիր ուժ ունեցող Պայմանագիր: ԸԴ-ն համարվում է Պատվիրատուի կողմից ընդունված` Պատվերը ստորագրելով (ներառյալ դրա Հավելված(ներ)ը) կամ Կատարողի պաշտոնական կայքով (www.web.am) Պայմանագրի կատարմանն ուղղված համապատասխան գործողություններ կատարելով:
3.1. Կատարողը երաշխավորում է, որ ինքն իրավասու է տրամադրել ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման ծառայություններ, ինչը կարգավորվում է գործող ՀՀ Օրենսդրությամբ:
3.2. Պատվիրատուն հայտարարում և երաշխավորում է, որ ինքն իրավասու է ստանալ և օգտագործել Ծառայությունը:
3.3. Պատվիրատուն ընդունում է, որ «Անձնական էջ»-ից օգտվելու համար տրամադրված ծածկագիրը և այլ անհրաժեշտ տվյալները հայտնի են միայն իրեն, և նա պարտավորվում է դրանք չփոխանցել այլ անձանց: «Անձնական էջ»-ում կատարված փոփոխությունները, այդ թվում նաև, նոր ծառայություններ ավելացնելը, պակասեցնելը և այլն, համարվում են կատարված անձամբ Պատվիրատուի կամ Պատվիրատուի կողմից համապատասխանաբար լիազորված անձի կողմից:
3.4. Պատվիրատուն ընդունում և երաշխավորում է, որ իր կողմից Ծառայության օգտագործումը չի խախտի ՀՀ օրենսդրությունը, Պայմանագիրը, այդ թվում այլ անձանց հեղինակային և հարակից իրավունքները:
3.5. Կատարողը Ծառայությունների վերաբերյալ և ծառայություններ մատուցելու հետ կապված չի տրամադրում որևէ հավելյալ երաշխիք, այդ թվում նաև որևէ կոնկրետ նպատակի համար կիրառելիության վերաբերյալ, բացառությամբ Պայմանագրում հստակորեն նշված երաշխիքների:
3.6. Եթե տրված երաշխիքներն ու պարտավո-րությունները խախտելու հետևանքով Կատարողին հասցվի վնաս, ապա Պատվիրատուն պարտավոր է հատուցել այդ վնասը՝ ներառյալ բաց թողնված օգուտը:
4.1. Ծառայության գինը որոշվում է ըստ Գնացուցակի և սահմանվում է Հավելված(ներ)ում:
4.2. Ծառայությունների դիմաց վճարման կարգը և ժամկետները սահմանվում են Հավելված(ներ)ում:
4.3. Ոչ ֆիզիկական անձ Պատվիրատուների դեպքում Կատարողը Պատվիրատուին է ներկայացնում մատուցված Ծառայության վերաբերյալ հաշիվը, որը պետք է հաստատվի և վերադարձվի Կատարողին 7 (յոթ) օրվա ընթացքում: Պատվիրատուն իրավունք ունի հաստատել հաշիվը Կատարողի գրասենյակում՝ պատշաճ լիազորագրով: Ի դեպ մատուցված Ծառայության վերաբերյալ հաշիվը Կատարողի գրասենյակից վերցնելը Պատվիրատուի պարտականությունն է:
4.4. Էլեկտրոնային ստորագրության վերաբերյալ օրենսդրության կիրառման դեպքում՝ Կատարողը իրավունք ունի տրամադրել էլետրոնային հաշիվներ:
4.5. Ֆիզիկական անձ Պատվիրատուների դեպքում Կատարողի ներկայացրած Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է Պատվիրատուին՝ Ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց տվյալ հաշվում առկա տվյալների համաձայն: Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր Պատվիրատուների դեպքում երկկողմ հաստատված Ծառայությունների մատուցման հաշիվը հավաստում է մատուցված ծառայությունների ընդունվելը, եթե այլ բան ուղղակիորեն չի նշվում հաշիվը հաստատելիս:
4.6. Պատվիրատուն իրավունք ունի Ծառայությունների մատուցման հաշվի վերաբերյալ առարկություններ ներկայացնել մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը` այդ մասին գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին: Նշված ժամկետում հաշվի վերաբերյալ գրավոր նամակով առարկություններ չներկայացնելու դեպքում տվյալ հաշիվը համարվում է Պատվիրատուի կողմից անվերապահորեն հաստատված, իսկ տվյալ Ծառայությունը Կատարողի կողմից պատշաճ մատուցված:
4.7. Պատվիրատուի կողմից վճարում կատարելիս վերջինս պարտադիր պարտավոր է նշել այն Ծառայության անվանումը կամ Հավելվածի թիվը որի համար կատարվում է վճարումը: Ծառայության դիմաց վճարումը համարվում է կատարված դրամական միջոցները Պատվիրատուի հաշվին մուտքագրվելու պահից պայմանով, որ Պատվիրատուն վճարում կատարելիս նշել է Ծառայության անվանումը կամ Հավելվածի թիվը, որի համար կատարվում է վճարումը:
4.8. Միաժամանակ մի քանի Ծառայությունների համար վճարում կատարելիս Պատվիրատուն պարտավոր է որպես վճարման նպատակ նշել այն Հավելված(ներ)ը, որոնց համար կատարվում է վճարումը: Այս դեպքում Ծառայությունների համար վճարումները իրականացվում են վճարման նպատակում նշված հերթականությամբ:
4.9. Պատվիրատուն հնարավորություն ունի Ծառայությունների դիմաց վճարումներ կատարել նաև «Անձնական էջ»-ի միջոցով: Սրա համար Պատվիրատուն (Ա) մուտք է գործում իր «Անձնական էջ» և այնտեղ տեղադրված առցանց վճարման համակարգի միջոցով կատարում է վճարում, որի արդյունքում համապատասխան դրամական միջոցները հայտնվում են «Անձնական էջ»-ի հաշվեկշռում: Դրանից հետո Պատվիրատուն պարտավոր է (Բ) «Անձնական էջ»-ում համապատասխան հրահանգներին հետևելով ընտրել այն Ծառայություն(ներ)ը, որի համար գումար է համալրել իր հաշվեկշռին: «Անձնական էջ»-ի միջոցով վճարումներ կատարելիս ընտրված Ծառայություն(ներ)ի համար համապատասխան վճարումը համարվում է կատարված սույն կետում նախատեսված (Ա) և (Բ) գործողությունները կատարելու պահից:
5.1. Պատվիրատուն հնարավորություն կունենա օգտվել Կատարողի կայքից, որպես կանոն, օրական քսանչորս (24) ժամ: Պատվիրատուն հնարավորություն կունենա նաև կապի մեջ լինել Կատարողի սպասարկման բաժնի հետ էլ. փոստի և հեռախոսի միջոցով:
5.2. Յուրաքանչյուր Պատվիրատու կարող է օգտվել Կատարողի տեխնիկական սպասարկման բաժնի ծառայութուններից, որը գործում է Երկուշաբթիից Ուրբաթ ժամը 10:00-ից 18:00-ը, հեռախոս՝ +374-60-460-231: Տեխնիկական սպասարկման բաժինը չի աշխատում ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերին: Սույն կետում սահմանված ժամերից հետո, ինչպես նաև կիրակի, տոնական և հիշատակի օրերին Պատվիրատուն կարող է օգտվել Կատարողի սպասարկման բաժնի ծառայություններից, որոնք սահմանափակվում են Ծառայություններից օգտվելու վերաբերյալ ընդհանուր խորհրդատվությամբ:
6.1.1. Ստանալ իրեն մատուցված Ծառայության վճարների մասին անհրաժեշտ տեղեկություններ պարունակող հաշվիներ.
6.1.2. «Անձնական էջ»-ի միջոցով տեղեկանալ պատվիրված Ծառայությունների մասին.
6.1.3. Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
6.2.1. Վճարել Ծառայությունների համար Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում.
6.2.2. Իր անվանման, գտնվելու վայրի, էլ. փոստի, հեռախոսահամարի, բանկային տվյալների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում տասնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Կատարողին.
6.2.3. Պայմանագրի կատարման համար Կատարողին ներկայացնել ճշգրիտ տվյալներ.
6.2.4. Կատարել Պայմանագրով նախատեսված այլ պարտականությունները:
6.3.1. Ստանալ վճարում մատուցված Ծառայության դիմաց.
6.3.2. Կասեցնել կամ սահմանափակել Ծառայության մատուցումը կամ միակողմանի հրաժարվել Պայմանագրից՝ Պայմանագրով, ներառյալ համապատասխան Ծառայության Հատուկ Պայմաններով, նախատեսված կարգով.
6.3.3. Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
6.4.1. Պատվիրատուին ներկայացնել ճշգրիտ հաշիվներ մատուցված Ծառայության մասին. Ոչ ֆիզիկական անձ Պատվիրատուների դեպքում վերջիններիս ներկայացվում են հարկային հաշիվներ.
6.4.2. Երաշխավորել Պատվիրատուի տեղեկությունների և հաղորդագրությունների գաղտնիությունը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
6.4.3. Տեղեկացնել Պատվիրատուին իր կողմում տեխնիկական անսարքության պատճառով առաջացած Ծառայության ընդհատման մասին` հրապարակելով այդ մասին տեղեկատվություն պաշտոնական կայքում (www.web.am).
6.4.4. Ողջամիտ ժամկետում վերացնել ի հայտ եկած խափանումները.
6.4.5. Կատարել Պայմանագրով նախատեսված այլ պարտականությունները:
7.1. Միակողմանի հրաժարումը Ծառայություն մատուցողի կողմից
7.1.1. Կատարողը իրավասու է միակողմանի հրաժարվել Հավելված(ներ)ով նախատեսված Ծառայությունների մատուցումից, եթե`
7.1.1.1. պատվիրատուն չի վճարել Ծառայության համար քառասունhինգ (45) օր շարունակ, սկսած այն օրվանից, երբ Պայմանագրի համաձայն պետք է կատարվեր վճարումը,
7.1.1.2. պատվիրատուն խախտել է Պայմանագրով նախատեսված իր պարտականությունները և չի վերացրել իր կատարած խախտումները այդ մասին գրավոր նամակով ծանուցում ստանալու պահից հնգօրյա (5-օրյա) ժամկետում,
7.1.1.3. պատվիրատուն լուծարվել է,
7.1.1.4. պատվիրատուն գտնվում է սնանկացման կամ լուծարման գործընթացում,
7.2. Միակողմանի հրաժարումը Պատվիրատուի կողմից
7.2.1. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն հրաժարվել Հավելված(ներ)ի կատարումից՝ այդ մասին 30 (երեսուն) օր առաջ գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին:
8.1. Պայմանագրի լուծման դեպքում, եթե Պայմանագիրը լուծվում է Կատարողի կամ Պատվիրատուի կողմից սույն ԸԴ-ի 7.1.1.1-7.1.1.4 կետերի հիման վրա, Պատվիրատուն պարտավոր է վճարել Կատարողին Պայմանագրի համաձայն վճարման ենթակա գումարը մինչև Պայմանագրի լուծման պահը մատուցված Ծառայության դիմաց, եթե այլ բան նախատեսված չէ կոնկրետ Ծառայության Հատուկ Պայմաններում:
8.2. ԸԴ-ի 8.1. կետով սահմանված հիմքով Պատվերը լուծելու դեպքում Կատարողը պատասխանատվություն չի կրում Ծառայության չմատուցման արդյունքում Պատվիրատուի կրած վնասի համար, սակայն Կատարողը պարտավոր է կատարել վերահաշվարկ համաձայն Հավելված(ներ)ում նշված գնացուցակի և վերադարձնել վերահաշվարկված գումարը Պատվիրատուի պահանջով, եթե վաղաժամկետ դադարեցումը վերաբերում է այն ծառայությանը, որի մատուցման Հատուկ Պայմաններում նշված է գումարի վերահաշվարկի և/կամ վերադարձի հնարավորության մասին: Այն դեպքում, երբ Ծառայության Հատուկ Պայմաններում նախատեսված չէ Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում գումարի վերահաշվարկի և/կամ վերադարձի հնարավորության մասին, Կատարողին վճարված գումարները չեն վերահաշվարկվում և չեն վերադարձվում: Ծառայության այն տեսակները, որոնք ենթակա են վերահաշվարկի և վերադարձի և որոնց դիմաց վճարումը կատարված է առցանց Կատարողի կայքի «Անձնական էջ»-ի միջոցով, վերահաշվարկվում են բանկի կողմից գանձվող միջնորդավճարի պահումով:
9.1. Ծառայություն մատուցողն իրավունք ունի կասեցնել Պատվիրատուին Ծառայության մատուցումը, եթե՝
9.1.1. կասեցումը անհրաժեշտ է Ծառայությունների մատուցման համար սարքավորումների կամ ծրագրերի տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար.
9.1.2. պատվիրատուն ժամանակին չի վճարել Ծառայության համար.
9.1.3. պատվիրատուն պարբերաբար կամ էականորեն խախտում է Պայմանագրի դրույթները.
9.1.4. առկա է անհաղթահարելի ուժի ազդեցությունը.
9.1.5. կասեցումը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նոր ակտերով կամ կարգերով.
9.1.6. Ծառայություն մատուցողը հայտնաբերում է, որ Պատվիրատուն ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել Ծառայության համար դիմելիս և դրա արդյունքը կարող է վնասակար լինել.
9.1.7. կասեցումը պահանջվում է լիազորված մարմինների կողմից:
9.2. Ծառայության մատուցումը չի կարող կասեցվել, եթե Պատվիրատուն վերացնում է կասեցման հիմքում ընկած հանգամանքները նախքան Ծառայության մատուցման նկատմամբ նախատեսվող կասեցման կիրառումը:
9.3. Ծառայության մատուցումը կասեցվում է կասեցումից հինգ (5) աշխատանքային օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով այդ մասին Պատվիրատուին ծանուցելու պայմանով, իսկ եթե նման կերպ ծանուցումը հնարավոր չէ, ապա գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին՝ նշելով կասեցման տևողությունը և պատճառները, բացառությամբ սույն ԸԴ-ի 9.1.2.-9.1.7. կետերով նախատեսված դեպքերի: Սույն ԸԴ-ի 9.1.2.-9.1.7. կետերով նախատեսված դեպքերում կասեցումը կատարվում է առանց նախազգուշացման:
10.1. Կասեցման դեպքում՝
10.1.1. Կասեցվում է Ծառայության մատուցումը.
10.2. Եթե Ծառայության մատուցման կասեցման պատճառը Կատարողն է, նա պարտավոր է կասեցման հիմքում ընկած հանգամանքների վերացումից հետո երկու (2) օրվա ընթացքում վերականգնել Ծառայության մատուցումը: Եթե Ծառայության մատուցման կասեցման պատճառը Պատվիրատուն է, Ծառայության մատուցումը վերականգնվում է Պատվիրատուի դիմումի հիման վրա, որով հավաստվում է, որ վերացված են կասեցման պատճառները:
11.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Պատվիրատուին Ծառայություն չմատուցելու հետևանքով կամ մեկ այլ դեպքում միայն իր մեղքով պատճառված իրական վնասի համար, ընդ որում, Կատարողի պատասխանատվության չափը սահմանափակվում է դոմենի պայմանագրային արժեքով:
11.2. Կատարողը պատախանատվություն չի կրում Պատվիրատուին Ծառայության չմատուցման հետևանքով կամ ցանկացած այլ դեպքում պատճառված բաց թողնված օգուտի համար:
11.3. Սույն ԸԴ-ի 11.1 կետով սահմանված պարտավո-րությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են միմյանց հատուցել պարտավորության խախտման արդյունքում պատճառված վնասները՝ Պայմանագրով սահմանված կարգով:
12.1. Կատարողն իրավունք ունի միակողմանի փոփոխելու Պայմանագրի ցանկացած դրույթ` այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ տեղեկացնելով Պատվիրատուին, բացառությամբ 12.3. կետով նախատեսված դեպքերում կատարվող փոփոխությունների: Այն դեպքում, երբ կատարվում է այնպիսի փոփոխություն, որի հետ Պատվիրատուն համաձայն չէ, նա իրավունք ունի միակողմանի հրաժարվել Պատվերից՝ սույն ԸԴ-ի 8.1 կետով սահմանված հետևանքով այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 15 (տասնհինգ) օր առաջ գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին:
12.2. Ծառայության գնի իջեցմամբ և/կամ Ծառայության տեխնիկական հնարավորությունների բարելավմամբ պայմանավորված Պայմանագրում փոփոխություններ կատարելիս Կատարողը իրավունք ունի միակողմանի փոփոխել Պայմանագրի համապասխան դրույթները Պատվիրատուին այդ մասին ծանուցելով: Այս դեպքում տվյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդող ամսվա առաջին օրը, եթե ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
12.3. Պատվիրատուն իրավունք ունի Կատարողի համաձայնությամբ փոփոխելու իր կողմից Ծառայությունների ցանկը` դրա համար ստորագրելով նոր Հավելված, կամ այդ փոփոխությունները կարող են իրականացվել Պատվիրատուի կողմից «Անձնական էջ»-ի միջոցով Կատարողի կայքում (www.web.am) նման հնարավորության առկայության դեպքում:
13.1 Բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի, Կողմերի Պայմանագրի հետ կապված բոլոր թույլատրելի կամ պահանջվող ծանուցումները պատշաճ են համարվում, եթե կատարվել են գրավոր՝ էլ. փոստի, կարճ հաղորդագրության (SMS) կամ նամակի միջոցով` Պատվերում նշված տվյալներով:
14.1. Պատվերը ղեկավարվում և մեկնաբանվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Կողմերը բոլոր վեճերը լուծում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը սահմանվում է կոնկրետ Ծառայության Հատուկ Պայմաններում:
15.1. Պայմանագիրը և յուրաքանչյուր Կողմի կողմից Պայմանագրի կապակցությամբ իրականացված բանակցությունների ընթացքում մյուսին հայտնած տեղեկատվությունը համարվում է կոնֆիդենցիալ, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոց-ներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար: Կողմերը իրավունք չունեն բացահայտել այդպիսի տեղեկատվությունը առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության, բացառությամբ հետևյալ դեպքերի՝ (Ա) տեղեկատվության բացահայտումը կատարվել է օրենքի պահանջով կամ (Բ) սույն կետի համաձայն կոնֆիդենցիալ համարվող տեղեկատվությունը երրորդ անձի կողմից բացահայտման ուժով դառնում է հանրամատչելի:
15.2. Բոլոր մյուս դեպքերում, Կողմերը պարտավոր են տեղեկացնել և հանձնարարել իրենց աշխատողներին գաղտնի պահել Պայմանագիրն և այն չբացահայտել Պայմանագրի Կողմ չհանդիսացող երրորդ անձանց համար:
16.1. Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի ԶԼՄ-ով կամ այլ կերպ մյուս Կողմի կամ նրա հետ կնքված Պայմանագրի վերաբերյալ տեղեկատվություն զետեղել միայն մյուս Կողմի հետ խորհրդակցելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո:
17.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղ-թահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պատվերը ստորագրելուց հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, սաբոտաժը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։