Աշխատանք

Անձնակազմի գծով մենեջեր

Աշխատանքի տեսակը` լրիվ դրույք

Ոլորտը` մարդկային ռեսուրսների կառավարում

Սկիզբ` անմիջապես

Տևողությունը` երկարաժամկետ

Պահանջվող որակավորումները`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ տիրապետում,
  • գրագետ, հստակ բանավոր խոսք,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Աշխատանքային պարտականությունները`

  • իրականացնել անձնակազմի աշխատանքի հաշվառում;
  • կազմել աշխատանքային պայմանագրեր, վարել աշխատակիցների անձնական գործերը և աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը;
  • պատրաստել աշխատակիցներին վերաբերվող հաշվետվություններ, անհրաժեշտության դեպքում ներկայացնել պահանջվող վայր, տալ անհրաժեշտ տեղեկանքներ;
  • կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված լրացուցիչ առաջադրանքներ:

Դիմելու ընթացակարգը`

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե ani@web.am Էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Առանց պատշաճ լրացված վերնագրի նամակները չեն դիտարկվի:

Նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: