վճարովի ծառայությունների մատուցման մասին
«ՎԵԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ հետագայում «Կատարող», ի դեմս տնօրեն Ա. Տոնեյանի , որը գործում է Կանոնադրության հիման վրա, մի կողմից և «Պատվիրատու»-ն, մյուս կողմից, հետագայում «Կողմեր», կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.
1.1 Կատարողի կողմից .AM (.ՀԱՅ) տիրույթում Պատվիրատուի հանգուցային անվան գրանցում համաձայն https://www.amnic.net էջում հրապարակված «AM TLD Policy» կարգի, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:
2.1 1.1 կետով նախատեսված ծառայության գինը բերված է www.web.am կայքում գնացուցակի տեսքով: Գները բերված են մեկ տարվա համար: Այն դեպքում, երբ պատվիրատուն ցանկություն ունի մեկ տարվա ավարտից հետո շարունակել տվյալ դոմենի օգտագործումն ու տիրապետումը, պարտավոր է կատարել հաջորդ հերթական վճարումը՝ ելնելով մեկ տարվա համար սահմանված գնից:
2.2 Բոլոր գները բերված են ՀՀ դրամով, ներառված է ԱԱՀ-ն:
2.3 Գները միասնական են և գործում են բոլոր հաճախորդների համար:
2.4 Գնացուցակում նշված գինը «Պատվիրատու» -ն պարտավորվում է վճարել Պայմանագրի կազմվան պահից յոթ օրացույցային օրվա ընթացքում, եթե Պայմանագիրը կնքվում է թղթային տարբերակով, կամ դիմում-հայտը լրացնելուց հետո, եթե գրանցումը կատարվում է առցանց տարբերակով:
2.5 Գումարը վճարելուց անմիջապես հետո «Կատարող»-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում Պայմանագրի կատարման համար (գրանցումն իրականացնող համապատասխան լիազոր մարմնին տեղեկություններ է հաղորդում «Պատվիրատու» -ի դոմենային անվան գրանցման նպատակով):
2.6 Ծառայությունը համարվում է մատուցված վերը նշված տեղեկությունները հաղորդելուց և գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից անհրաժեշտ հավաստիացումն ստանալուց հետո:
3.1 Պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3.2 Հանգուցային անունը գրանցվում և շարունակվում է պահպանվել յուրաքանչյուր հերթական տարվա համար վճարումն անելու դեպքում՝ կանխավճարային կարգով:
4.1 Պատվիրատուն պարտավոր է.
4.1.1 Ծանոթանալ հանգուցային անվան գրանցման, վավերացման և վարման կարգին https://www.amnic.net/faq/am էջում:
4.1.2 Թղթային տարբերակով Պայմանագիր կնքելու դեպքում կատարել վճարում Պայմանագրի ստորագրման օրվանից 7 օրացույցային օրվա ընթացքում, ստորագրել Պայմանագիրը և վավերացված մի օրինակը վերադարձնել «Կատարող»-ին նույն ժամանակահատվածում:
4.2 Պատվիրատուն իրավունք ունի.
4.2.1 Եթե Ինտերնետ հանրության ՀԿ կողմից չի հաստատվում Պատվիրատուի նախընտրած անվան գրանցումը, Պատվիրատուն իրավունք ունի փոխել դոմենի անունը: Այնուամենայնիվ, նախընտրած դոմենի գրանցման անհնարինության դեպքում Պատվիրատուն իրավունք ունի ետ պահանջել իր կողմից վճարված գումարը, որը նրան կվերադարձվի ամբողջությամբ:
4.3 Կատարողը իրավունք ունի.
4.3.1 Հանգուցային անունների վերաբերյալ օրենսդրական ակտերի փոփոխման դեպքում Կատարողը ղեկավարվելու է այդ ակտով:
4.3.2 Կատարողին իրավունք է վերապահվում չմատուցել կամ միակողմանի դադարեցնել Ծառայությունը մեկ կամ մի քանի դոմենային անվան համար հետևյալ դեպքերում.
4.3.3 Ելնելով շուկայական տատանումներից կամ այլ հանգամանքներից կատարել գնի փոփոխություն, այդ մասին ծանուցելով համապատասխան կայքում:
4.4 Կատարողը պարտավոր է.
4.4.1 Իր կայքում հրապարակել հանգուցային անվան գրանցման կարգն ու պայմանները, և, հետագայում որևէ փոփոխություն իրականացնելիս, կապված գնի կամ այլ պայմանների հետ, կատարել համապատասխան փոփոխություններ նաև կայքում:
4.4.2 Դոմենի գնի փոփոխության դեպքում այն կիրառել փոփոխության օրից հետո գրանցման ենթակա դոմենների նկատմամբ, այդ թվում՝ ժամկետի երկարաձգման դեպքում:
4.4.3 Կատարողը որևէ պատասխանություն չի կրում Պատվիրատուի կողմից տեղադրվող տեղեկությունների հավաստիության և բնույթի համար:
4.4.4 Կատարողը պատասխանատվություն է կրում Պատվիրատուին Ծառայություն չմատուցելու հետևանքով կամ մեկ այլ դեպքում միայն իր մեղքով պատճառված իրական վնասի համար, ընդ որում, Կատարողի պատասխանատվության չափը սահմանափակվում է դոմենի պայմանագրային արժեքով:
4.4.5 Դոմենային անվան գրանցման ժամկետի ավարտից հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում պահպանել Պատվիրատուի ՝ տվյալ դոմենի նկատմամբ նախապատվության իրավունքը:
Կատարող
Ի/հ 0014 ք. Երևան, Կոմիտաս 60, թիվ 2 Գ/հ 0014 ք. Երևան, Կոմիտաս 60, թիվ 2 Հ/հ 1930000492570100 Կոնվերս Բանկ ՀՎՀՀ` 00027623 հեռ. +374 60 46 02 31 ֆաքս +374 10 24 39 99 E-mail: domain@web.am Տնօրեն՝ Ա. Տոնեյան |
Պատվիրատու
______________________________________ ______________________________________ Անձն./ID` ____________________________ Տրված` ___.___.______թ ____-ի կողմից Հեռ. +374 ____________________________ E-mail: ______________________________ ______________________________________ ______________________________________ |